Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մոռացել են, որ ՀՀ-ում իշխանություն կա

Մոռացել են, որ ՀՀ-ում իշխանություն կա
17.07.2023 | 19:23

Տպավորություն է, որ գտնվում ենք 20-րդ դարի 80-ականների վերջում: Այն տարիներին էլ էինք տարբեր ատյաններ բողոքներ, խնդրանքներ և դիմումներ գրում, օրինակ՝ ՄԱԿ-ին, ԱՄՆ-ի չգիտեմինչին... Տարբերությունն այն է, որ այժմ այդ բոլոր ատյանները ներկայացված են Հայաստանում, և, «նամակ գրելու» փոխարեն, կարելի է, օրինակ՝ «արգելափակել» վերջիններիս ներկայացուցչությունների աշխատանքը:

Սակայն, նույնիսկ 20-րդ դարի 80-ականների վերջում ՀԽՍՀ-ի ազգաբնակչությունը հասկացավ, որ կա ՀԽՍՀ իշխանություն և ավելի արդյունավետ է վերջինիս «աշխատեցնել» կամ փոխել: Արդյունքում, ունեցանք 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշում, այնուհետև՝ ՀԽՍՀ ԳԽ:

Այժմ ՀՀ ազգաբնակչությունը, կարծես, մոռացել է, որ ՀՀ-ում իշխանություն կա: Փոխարենը ՀՀ իշխանությանն «աշխատեցնեն» կամ հեռացնեն, շրջայց են կատարում դեպի ՄԱԿ-ի և մնացած չգիտեմինչերի ներկայացուցիչների գրասենյակներ:

Արդյունք չկա: Չնայած, ո՞վ գիտի: Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունը «միջազգային շրջայցերի» համար ազգաբնակչությունից գոհ ու շնորհակալ է:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ